|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին վեց ամիսների ընթացքում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված, ընդամենը 100 աշխատակից է դիմել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Նրա խոսքով` աշխատողները վախենում են: «Մենք խնդրում ենք` եկեք մեզ մոտ անվճար կոնսուլտացիայի, անգամ համաձայնում ենք նրանց փոխարեն հայց գրել, դատարանում ներկայացնել նրանց շահերը, սակայն քչերն են համաձայնում»,- ասաց նա:
Կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն էլ նշեց, որ կուտակային համակարգից հրաժարվելու վերաբերյալ մինչ օրս դիմումներ չեն ստացել: Նրա խոսքով ` կուտակային համակարգը շատ խնդիրներ ունի: «Բարեկեցիկ կյանքի և ապահով ծերության խոստումներ են տալիս` առանց իրավական հիմքերի, դրա համար էլ բնակիչների կողմից անվստահություն կա»,- ասաց նա: