|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Տրետուք գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց: Այս մասին հայտնում է galatv.am-ը:
«Գյուղաբնակները դժգոհ են հունիսի 8-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրությունների արդյունքներից: Առաջադրված են եղել երկու թեկնածու՝ Ալիկ Եղիազարյանն ու Հովհաննես Երանոսյանը: Հունիսի 8-ի երեկոյան, երբ ամփոփվել են ընտրությունների նախնական արդյունքները, ըստ գյուղաբնակների, պարզ է դարձել, որ գյուղապետ է ընտրվել Հովհաննես Երանոսյանը, ով գյուղում է ապրում:
Մինչդեռ, հաջորդ օրը, երբ վերջնական արդյունքներն են հրապարակվել, պարզ է դարձել, որ նորընտիր գյուղապետը Ալիկ Եղիազարյանն է: Գյուղացիները պնդում են, թե կեղծիք է տեղի ունեցել, քանի որ մյուս թեկնածուն 13 ձայնի առավելություն է ունեցել, իսկ երբ ձայները վերահաշվարկվել են Սևանում, նախապես անվավեր համարված 20 քվեաթերթիկ ավելացվել է Ալիկ Եղիազարյանի օգտին, ով հարակից համայնքի բնակիչ է»,- գրում է կայքը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: