|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ տեղի ունեցավ «Ազգային պատկերասրահ» 10-րդ միջազգային հոբելյանական երաժշտական փառատոնի փակման համերգը: Փառատոնը եզրափակվեց «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագրով համերգով:
yerkir.am-ին փառատոնի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ Հայաստանի երաժշտական ընկերության կողմից փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը և Գարիկ Նազարյանը արժանացան «Կոմիտաս» հուշամեդալի:
Հիշեցնենք, որ այս տարի «Ազգային պատկերասրահ» փառատոնը երաժշտասեր հանդիսատեսին ներկայացավ 6 համերգից բաղկացած համերգաշարով: