|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է որոշում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին արձակուրդ տրամադրելու մասին:
Ըստ այդմ` Արմեն Երիցյանին կտրամադրվի 2014 թ. աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ հունիսի 2-13-ը։
Այս ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Որոշումը կայացնելիս Հովիկ Աբրահամյանը հիմք է ընդունել ՀՀ նախագահի 2007 թ. ՆՀ-174-Ն հրամանագիրը: