|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Սիրիայի վերջին 40 տարվա պատմության մեջ առաջին ընտրություններն են, որին, բացի Ասադի ընտանիքի ներկայացուցիչներից, մասնակցում են նաև երկու այլ թեկնածուներ:
Ըստ BBC-ի՝ Բաշար ալ Ասադի՝ նախագահ ընտրվելու հավանականությունը մեծ է: Ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներից մեկը Հալեպից առաջադրված կոմունիստ պատգամավոր Մահեր Հաջարն է, իսկ մյուսը՝ նախկին նախարար Հասան ան Նուրին:
Թեեւ մյուս թեկնածուներն այնքան էլ հայտնի չեն Սիրիայում, սակայն Ասադին հավասար քարոզարշավ են իրականացրել: