|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Բեշիր Աթալայը մասնակցել է մի հաղորդման, որի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ըստ Haberler-ի՝ Աթալայը հրաժարվել է տեղեկություն հայտնել Էրդողանի՝ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ, սակայն տեղեկացրել է, որ տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որպեսզի Էրդողանի կուսակցությունը շարունակի հզորանալ:
«Նախագահ Աբդուլլահ Գյուլին պետք է համոզել, որպեսզի նա դառնա կուսակցության ղեկավար: Այդ դեպքում շատ ավելի հանգիստ կանցնեն նախագահական ընտրությունները»,- ասել է Աթալայը: