|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին կարկտահարության հետևանքների մասին: Նա մտավախություն հայտնեց, որ կարկտահարության և ցրտահարության արդյունքում կարող է ծիրանի բերք չլինել:
Գյուղնախարարը նշեց, որ կարկտահարությունը նորություն չէ, միշտ էլ վնաս է հասցնում, և որ ամեն տարի 2000-3000 համայնքներ տուժում են կարկտահարությունից: «Ծիրանի բերք էլ կունենանք, արտահանում էլ կունենանք, չնայած` կարող է քիչ արտահանենք»,- ասաց գյուղնախարարը:
Նա նաև հավելեց, որ թեև կարկտահարություն և ցրտահարություն է եղել, և գյուղացիները տուժել են, սակայն նրանք նաև ավելացրել են բանջարաբոստանային կուլտուրաների ծավալները, և այդ առումով աճել են լոլիկի արտադրության ծավալները: