|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել են հանքափորների հետ արված լուսանկար:
Ըստ Haberler-ի՝ լուսանկարը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո երկրում մեծ դժգոհություն է առաջացրել, քանի որ լուսանկարում հանքափորները եղել են մրոտ, իսկ Էրդողանը՝ մաքուր: Լուսանկարի տակ արվել են նաև մեկնաբանություններ, որոնցում բացահայտորեն նշել են, որ Էրդողանը արժանի չէ այդպիսի նվերի, հատկապես` այն բանից հետո, երբ ոստիկաններին խրախուսել է ուժ կիրառել Սոմայի դեպքի կապակցությամբ բողոքի դուրս եկածների դեմ:
Համացանցում են տեղադրել նաև 2008 թվականին Էրդողանի ստացած նույնատիպ նվերը, որում պատկերված է Վանի երկրաշարժի խորհրդանիշ դարձած երեխան: