|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրիմն իրեն միացնելու պահից ի վեր Ռուսաստանն այդ տարածաշրջանի վրա ծախսել է 70 մլրդ ռուբլի: Այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Սրա մեջ մտնում է նաև առանձին դաշնային սուբյեկտ համարվող Սևաստոպոլում ծախսված գումարը: Մեդվեդևի խոսքով՝ գումարը ծախսվել է, որպեսզի այդ տարածաշրջանները «սկսել շնչել մյուսների նման»:
Ռուսաստանի վարչապետը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ղրիմի զարգացմանն ուղղված գումարները վերցնում են նպատակային այլ ծրագրերից: «Այն ամենը, ինչ ուղղվում է դեպի Ղրիմ, ուղղվում է մեր ներքին պահուստից: Այսինքն՝ ոչ մեկ ռուբլի, որը պետք է ծախսվեր, ենթադրենք, կոնկրետ տարածքի ֆինանսավորման վրա, չի ուղղվել Ղրիմ»,- ասել է Մեդվեդևը:
Ապրիլին, ելույթ ունենալով իր ամենամյա «Ուղիղ գիծ» հեռուստածրագրով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2014 թվականին Ղրիմի վրա կծախսվի 100 մլրդ ռուբլի: