|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած «Վերջին զանգի» տոնական միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում կազմակերպված համերգով: Օրվա գլխավոր միջոցառման ընթացքում հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունում են հայկական էստրադայի հայտնի արտիստներն ու երգիչ-երգչուհիները
Ազատության հրապարակ են այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ շնորհավորելու շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:
Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև ուշ երեկո և կեզրափակվի տոնական հրավառությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: