|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս տարի նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Մայիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը` նվիրված մաեստրոյի 75-ամյակին:
Համերգի ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորի «Տարվա եղանակներ», «Ջութակի կոնցերտ», «Canti Paralleli», «Երեք խմբերգ», «Արվեստ քերթության» ստեղծագործությունները: Որպես մենակատարներ` հանդես կգան Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Իրինա Զաքյանը/սոպրանո/ և Արթուր Ավանեսովը/դաշնամուր/:
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: