|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոնդոնում ձախողվել է Աստվածաշնչային ընկերության փորձը՝ թագավորական այգիներից մեկում Աստվածաշնչից հատվածներ ներկայացել քաղաքի երիտասարդ բնակիչներին: Քաղաքային իշխանությունները կտրականապես արգելել են դա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Լոնդոնի թագավորական այգիները ղեկավարող մարմնի ներկայացուցչի խոսքով՝ իրենց տարածքում արգելված են կրոնական որևէ ծես ու զանգվածային երկրպագություն: Բացառություն են կազմում միայն հիշատակի քայլերթերը՝ դեպի Առաջին համաշխարհային պատերազմում զոհված զինվորականների հուշարձաններ:
Մինչդեռ Աստվածաշնչային ընկերությունը համոզված է, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ տարիքից, իրավունք ունի տեղեկանալ Աստվածաշնչի մասին: