|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Այսօր, օրվա երկրորդ կեսին Հայաստան կժամանի Ռուսաստանի միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին, որը կհանդիպի պատգամավորների, Աժ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Այդ առիթով երեկ աշխույժ «դվիժենիի» մեջ էր ռուս-հայկական բարեկամության ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանը, որն Աժ շենք մտնողներին նախ հրավիրում էր իր ստեղծած ռուսական գրքերի գրադարան, ոմանց նույնիսկ գրքեր նվիրում և բոլորին տեղեկացնում, որ սա դեռ սկիզբն է. առաջիկայում Հայաստան, Աժ, նաև այդ ակումբ կժամանեն ռուսաստանյան էլ ավելի բարձրաստիճան ու «արժեքավոր» հյուրեր՝ էլ ավելի «արժեքավոր» հարցեր լուծելու»,- գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։