|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ Ալեքսանդր Լենդերմանի հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր կայանալիք վերջին` 11-րդ տուրում Հակոբյանը սեւերով հանդիպելու է Լենդերմանի հետ:
Առաջատարներից կես միավորով ետ է մնում Գատա Կամսկին, որն այսօր սպիտակներով խաղալու է Ջոշուա Ֆրիդելի հետ:
Միավորների հավասարության դեպքում ԱՄՆ-ի չեմպիոնը կորոշվի լրացուցիչ պարտիաներում:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 8 հնարավորից ունի 5,5 միավոր եւ վերջին տուրից առաջ ընթանում է երրորդ տեղում: Տաթեւը միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իրինա Կրաշից եւ Աննա Զատոնսկիխից:
Աղբյուր` armchess.am