|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ հերթական նիստում պետք է քննարկվեր կառավարության կողմից ներկայացված ծրագիրը: Սակայն պատգմավորները անակնկալի են եկել, երբ պարզվել է, որ հերթական նիստում քննարկվում և քվեարկության են դրվում արտահերթ նիստի կիսատ մնացած հարցերը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այդ հարցով դիմեց ԱԺ նախագահին` ասելով, որ պատգամավորներն անհարմար դրության մեջ են հայտնվել, քանի որ չեն զգուշացվել, որ քննարկվելու են արտահերթ օրակարգի հարցերը, իսկ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կանոնակարգ օրենքը նման գործելաոճ թույլ է տալիս:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ կառավարության ծրագիրը քննարկվելու է այսօր՝ ժամը 16:30-ին: