|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիական The Guardian թերթը հոդված է հրապարակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու վերաբերյալ:
Ըստ T24-ի՝ թերթը պնդել է, որ Թուրքիայում Գեզի այգու դեպքերից, դեկտեմբերի 17-ի գործողությունից և այժմ էլ` Սոմայի հանքում տեղի ունեցած պայթյունից հետո խախտվել է Էրդողանի հեղինակությունը, որը կարող է նրա՝ նախագահ դառնալու ցանկությունները կոկորդում թողնել:
Հիշեցնենք, որ Սոմայում տեղի ունեցած դեպքի մեջ մեղադրում են Թուրքիայի կառավարությանը եւ պահանջում դրա հրաժարականը: