|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական «Սոմա» հիմնարկի սեփականատեր Ալփ Գյուրքանը հարցազրույց է տվել Radikal-ին և հերքել կառույցի թերացումների մասին տարածված բոլոր լուրերը, որոնք, ըստ պնդումների, հանքում պայթյունի պատճառ են դարձել:
Ըստ կայքի՝ հանքատերը ոչ միայն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, այլ նաև հերքել է նաեւ լուրը, թե հիմնարկը երբևէ 15 տարեկան աշխատող է ունեցել:
Լրագրողի հարցին, թե պայթյունի պատճառը վերջնականապես բացահայտվա՞ծ է, Գյուրքանը պատասխանել է. «Թույլ տվեք, հիմա նախարարները իմ կողքին են, սպասում ենք…»: