|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է.««ՉԻ» տեղեկություններով՝ Վեդիում խոզերի ժանտախտ է տարածվել ու մեկ-երկու օրում արդեն 62 գլուխ խոզերի անկում է եղել, ինչը մեծ թիվ է փոքր տարածք ունեցող Վեդիի համար: Եվ քանի որ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս, բնակիչները ստիպված են սեփական ուժերով զգուշացնել միմյանց, որպեսզի վարակը չտարածվի:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնականում անկել են հղի մայր խոզերը: Խմբագրությունը այս ահազանգը ստացավ բավական ուշ ժամի, այդ պատճառով չկարողացանք պատկան գերատեսչություններից մեկնաբանություններ ստանալ, ինչը կանենք այսօր:
Նշենք, որ կենդանիներ ունեցող ֆերմերների հետ որևէ բացատրական աշխատանք չի տարվում, և մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է վարվել ժանտախտից անկած կենդանիների դիակների հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։