|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի մոտ զոհվել է 6 զինծառայող, վիրավորվել` 8-ը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության` այսօր հայտնած տվյալները:
Ըստ ՊՆ-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի զորամասերից մեկի շարասյունն ընկել է երկրի դաշնայնացման համար պայքարողների շրջափակման մեջ, որոնք զինծառայողների վրա կրակ են բացել նռնականետերից, ինչի հետևանքով էլ արձանագրվել են զոհեր ու վիրավորներ:
Մինչ այդ արդեն հրապարակվել էին տեղեկություններ այն մասին, որ մայիսի 12-ին մարտեր են ընթացել Կրամատորսկի մոտ: