|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ խոսել է BBC-ի հետ:
Ըստ Milliyet-ի՝ վարչապետը հայտնել է, որ այն թուրքերը, ովքեր ԵՄ անդամակցությունից հետո պատրաստվում են աշխատանքի համար մեկնել Անգլիա, ստիպված են լինելու երկար սպասել: Նա նշել է նաև, թե Անգլիայի ժողովուրդը չի ցանկանում ընդլայնել ԵՄ անդամ երկրների թիվը, և երկիր ազատ մուտք գործելու կանոններում փոփոխություններ չկատարվելու դեպքում դեմ են նաև Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:
Ի դեպ, թուրքական ԶԼՄ-ները Քեմերոնի հայտարարությունը վերնագրել են այսպես՝ «Թուրքերը թող Անգլիա չգան»: