|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 15-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության թիմային առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, արդեն տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունը:
Մրցաշարին մասնակցող 10 ուժեղագույն հավաքականները բաժանվել են 2 խմբերի:
Հայաստանի հավաքականը հայտնվել է B խմբում, որտեղ մեր մարզիկների մրցակիցներն են Ադրբեջանի, Կորեայի, Իրանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները:
A խումբը կազմել են Ռուսաստանի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ղազախստանի հավաքականները:
Խմբային փուլի հանդիպումները կկայանան մայիսի 15-ին և 16-ին: