|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ադրբեջանական գերեվարությունից ազատված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է իր տարիքին: Այս մասին առողջապահության նախարարին զեկուցվել է այսօր՝ վերջինի հանձնարարությամբ Խոջոյանին բժշկական բրիգադի լրացուցից այցից հետո։
Առողջապահության նախարարության հավաստիացմամբ՝ Մամիկոն Խոջոյանին նշանակվել են և կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր:
Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։ Շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևետ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում: