|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում: Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության եւ ինքնադրսեւորման իրավունք են ունենում:
Նորանշանակ նախարարն այն տարածել է նաեւ իր աշխատողների վրա: Նեղ շրջանակում նա հայտարարել է, որ ունի հավատարիմ մարդիկ, թիմ, քանի որ երկար ժամանակ դասախոսական գործունեություն է ծավալել եւ աշխատանքային հարուստ փորձ ունի, սակայն չի շտապելու իր թիմը բերել համակարգ եւ 100 օր ժամանակ է տալու նախարարության աշխատակիցներին: Այդ ընթացքում նա ուշի ուշով հետեւելու է նրանց, եւ եթե վերջիններս աչքի ընկնեն լավ աշխատանքով, ապա կմնան իրենց տեղերում: Մյուսները կհեռանան»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: