|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգմավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քվեարկել եմ Բագրատյանի օգտին. ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը Հետևելով ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ տարատեսակ հայտարարություններին, կարծիքներին և վերլուծություններին և օգտվելով ԲՀԿ խմբակցության կայացրած որոշումից, այն է՝ ընտրություններին խմբակցության անդամները կարող են քվեարկել ազատ, հայտնում եմ, որ ես իմ խղճի և համոզմունքների թելադրանքով քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին»:
Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւս հայտարարել են, որ քվեարկել են Բագրատյանի օգտին: Հարկ է նշել, որ քվեարկության արդյունքները հրապարակելիս նշվել է, որ Բագրատյանը ստացել է 3 ձայն: Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Գալուստ Սահակյանը ստացել է 101 ձայն: