|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մայիսին Աստանայում կայանալիք գագաթաժողովում: Այդ մասին երեկ Մինսկում կայացած ԵՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ պայմանագիրը զգալիորեն մշակվել է, այդ թվում՝ Մինսկի գագաթաժողովի ժամանակ, և մայիսի վերջին կարող է ստորագրվել: Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ինտեգրացիոն մտադրությունների վրա: