|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից հետո գովաբանել է թիմի մարզիչ Կառլո Անչելոտիին:
«Ռեալ»-ի հաջողությունն Անչելոտիի աշխատանքի արդյունքն է, քանի որ նա փոխեց մեր թիմի ֆուտբոլիստների բնավորությունը: Հեշտ չէ «Բավարիա»-ին 4 գնդակ խփել արտագնա խաղում, բայց մենք շատ լավ խաղացինք: Մեր թիմը վաստակեց այդ հաջողությունը, բայց մեզ պետք չէ կորցնել զգոնությունը: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք աշխատում ենք այն բանի համար, որ խաղանք եզրափակիչներում և հաղթենք: Չի կարելի կասկածել, որ եզրափակիչ խաղը շատ դժվար կլինի»,- ասել է ֆուտբոլիստը: