|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ ԿԳ նախարարության շենքի առջև հավաքված մանկավարժներին, որոնք բողոքում են պարտադիր կենսաթոշակայինի` իրենց աշխատավարձից պահումների դեմ, մոտեցավ ՀՀ ԿԳՆ լրատվական բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը և ասաց, որ Արմեն Աշոտյանն ուզում է հանդիպել մանկավարժների հետ:
«Պարոն Աշոտյանը ցանկանում է զրուցել ձեզ հետ: Առաջարկում եմ բարձրանալ վերև և զրուցել նրա հետ»,- ասաց Բաղդասարյանը:
Սակայն մանկավարժները նշեցին, որ իրենք ուզում են, որ նախարարն անձամբ իջնի ներքև և զրուցի իրենց հետ. «Թող «Ֆեյսբուք»-ից log out լինի և իջնի ներքև»: