|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դաշնակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը, քանի որ արդյունքը կանխորոշված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ, իր կարծիքով, Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունեցող անձնավորություն է, նրա հետ շատ երկար տարիներ ՀՅԴ-ն աշխատել է, եւ լավ ճանաչում են միմյանց: Ըստ Ռուստամյանի` Գալուստ Սահակյանը կանխատեսելի անձնավորություն է ու փորձառու, ունի մի շատ լավ հատկանիշ՝ կարողանում է լեզու գտնել ամենաանհավանական իրավիճակներում, հարթել անհնարին թվացող տարաձայնությունները, ինչը հնարավորություն տվեց պահպանելու կոնսենսուսներն Ազգային ժողովում:
«Մեր մասնակցությունն այստեղ ձևական բնույթ ունի, որովհետև կանխորոշված է արդյունքը, Դաշնակցության մասնակցությունը որևէ բան չի որոշելու»,- ասաց Արմեն Ռուստամյանըեւ հավելեց. «Հասկանում եմ, վատ կզգա, բայց` ոչինչ, դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը եւս չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը:
ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, որ եթե ոչ իշխանական ուժերը չմասնակցեն քվեարկությանը, ինքն իրեն վատ կզգա: