|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել։
«Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է։ «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքել է իր անձնական իրերը. «Ես մասնակցել եմ համաքաղաքային շաբաթօրյակին, ինչպես քաղաքի տեսանելի վայրերում, այնպես էլ անտեսանելի, ինչպիսին իմ աշխատասենյակն է, այն մաքրված է ավելորդ թղթերից, գույքագրվել է ամբողջ իմ գրադարանային ֆոնդը, մի մասը նվիրաբերել եմ Արդարադատության նախարարությանը՝ գաղութների գրադարանների համար»»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը երեկ արդեն տեղեկացրել էր, որ Աշոտյանը չի լինելու նոր կառավարությունում: Մենք նաեւ տեղեկացրել ենք, թե ով է լինելու նոր նախարարը: