|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Թուրքիայի Ստամբուլում քաղաքում: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա չկարողացավ հստակ ասել, թե կոնկրետ ինչ ձևաչափով է Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել Ստամբուլ: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում է Ստամբուլում Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի միջոցառումներին, նա այնտեղ ելույթով հանդես կգա: «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնա, մանրամասն կներկայացնի, թե ինչ միջոցառումներ էին ու թե ինչի շրջանակներում է գնացել: Հրավիրող կողմի մասին էլ կասի, եթե հրավիրող կողմ կա: Ինձ թվում է` մինչև ապրիլի վերջը Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույց կտա»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը: