|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետև ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակ հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա՝ մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։
Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու Աժ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը։ Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ըստ ամենայնի կառավարությունում տեղ կունենան նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։