|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախօրեին Ստամբուլից Բաքու վերադառնալու ճանապարհին թուրք սահմանապահները ձերբակալել էին Ստամբուլում բնակվող` ադրբեջանական «Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովին:
Ավելի ուշ պարզվել է, որ լրագրող-վերլուծաբանի նկատմամբ Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ` «պետական դավաճանություն, լրտեսություն» մեղադրանքով:
Արդյունքում` Միրկադիրովին արտաքսել են Թուրքիայից, և հիմա նա գտնվում է ադրբեջանական ազգային անվտանգության մեկուսարանում: