|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Արարատ»-ը մրցեց 2-րդ տեղում ընթացող «Բանանց»-ի հետ: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Պետեչ Ստեֆանովսկին առաջ մղեց «Բանանց»-ին: 64-րդ րոպեին Ալեքսանր Ռակիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 20 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ: Ժոլտ Հոռնյակի սաները հաղթեցին 2:1 հաշվով և առաջատար «Արարատ»-ի նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեցին 4-ի:
Կապանում տեղի «Գանձասար»-ը ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին: Այս խաղում թիմերն այդպես էլ չպարզեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: