|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս տարի, Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հովանու ներքո կազմակերպվող «Թանգարանային գիշեր» ամենամյա միջազգային միջոցառումը տեղի կունենա մայիսի 17-ին:
Հայաստանը նույնպես` արդեն տասներորդ անգամ կմիանա ամենամյա միջոցառմանը: Ամեն տարի այն կազմակերպվում է թանգարանների միջազգային օրվան՝ մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը: Այդ օրը հանրապետության բոլոր թանգարանները կբացեն իրենց դռները այցելուների առջև եւ կիրականացնեն տարատեսակ միջոցառումներ:
«Թանգարանային գիշերն» այս տարի կունենա «Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը» խորագիրը: