|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում սկանդալ է առաջացրել Sabah-ի հրապարակած լուրը, ըստ որի,` Էրդողանի գլխավոր ընդդիմադիրներից համարվող կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը վեց տարի շարունակ ֆինանսական օժանդակություն է ցույց տվել ԱՄՆ Սենատի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության օրինագիծն առաջադրող Ռոբերտ Մենենդեսին:
Ըստ Ensonhaber-ի՝ հայտնի է դարձել, որ Գյուլենի հետ կապ ունեցող երկու դպրոցների և տարբեր կառույցների կողմից 9500 դոլար գումար է տրամադրվել, որը դեռևս ոչ պաշտոնական տվյալներ են: Կայքը հայտնել է, որ նվիրատվություն են արել նաև Գյուլենի հետ կապ ունեցող Samanyolu ուսումնական կենտրոնը՝ 2011 թվականին 1000 դոլար, թուրքական քոլեջը՝ 3000 դոլար, թուրք գործարար Մելիհ Յըլդըևը՝ 2000 դոլար և նման այլ նվիրատվություններ:
Նշենք, որ վերջերս որոշ թուրքական ԶԼՄ-ները պնդում էին, թե Ֆեթուլլահ Գյուլենը ծագումով հայ է: