|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը եւ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, ով, ի դեպ, նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն է, համարվում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերը, եւ մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է նրանց հետագա պաշտոնավարման անհնարինության մասին:
Այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նոր վարչապետը Հովիկ Աբրահամյանն է, Yerkir.am-ը Տիգրան Սարգսյանի մտերիմներից փորձեց պարզել, թե ինչպես են վերաբերվում նոր վարչապետին, եւ արդյո՞ք իրենք կլինեն նոր կառավարությունում: Ի տարբերություն Վաչե Գաբրիելյանի եւ Դավիթ Սարգսյանի, Կարինե Մինասյանը բառ անգամ չասաց եւ հեռացավ` մաստակ ծամելով: Մանրամասները` տեսանյութում: