|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մոսֆիլմ» կինոկոնցերնի գլխավոր տնօրեն, հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը Эхо Москвы-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու վերաբերյալ:
Նա նշել է, որ աջակցում է Ղրիմը ՌԴ-ին միացնելու որոշմանը և համարում է, որ այլ կերպ ՌԴ կառավարությունը չէր կարող գործել:
Խոսելով մշակութային շրջանակների մասին՝ նա նշել է, որ չի կարծում որ այստեղ պառակտում է տեղի ունեցել:
« Ճիշտ է, եղել է երկու նամակ (որոնց տակ ստորագրել էին Ղրիմի միացմանը կողմ և դեմ հանդիսացողները), եղել է տարակարծություն, սակայն, կարծում եմ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու, եթե այն չի վերածվում ագրեսիայի կամ պարտադրանքի: Ես ավելի քիչ հարգեցի նրանց, ովքեր ընդհանրապես լռեցին»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: