|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ-ում այս պահին չի քննարկվել կառավարությանը մաս կազմելու հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Քառյակն է որոշում իր անելիքները: Մենք քառյակով կորոշենք մեր անելիքները այս իրավիճակում, մենք դեռ քննարկումներ ենք անում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ստեփան Մարգարյանն ասաց նաեւ, որ Ծաղկաձորում շաբաթ օրն անցկացվելու է տնտեսական հարցերով համաժողով` ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու է ապագա կառավարությանը ներկայացվող ծրագրի տնտեսական պլատֆորմը: