|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին ֆինանսների նախարարության շենքի մոտ հավաքվել են մի շարք քաղաքացիներ, ովքեր բողոքում են ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի դեմ, որոնք շարունակում են էլեկտրոնային հաշվետվությունների ձևը թողնել անփոփոխ և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:
Քաղաքացիները պահանջում են, որ փոխվի էլեկտրոնային հաշվետվության ձեւը, քանի որ հաշվապահները չգիտե` ինչ անել: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ չպետք է վճարեն պարտադիր կուտակային վճարները եւ դրա համար պատասխանատվության չպետք է ենթարկեն մարդկանց:
Բողոքող քաղաքացիները սպասում են, որ ֆինանսների նախարարությունից որեւէ մեկն իջնի եւ պատասխանի իրենց պահանջին: