|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ հայտնել է, որ իր թիմը «Ատլետիկո»-ի հետ խաղում պետք է անի ամեն ինչ, որպեսզի դուրս գա կիսաեզրափակիչ:
«Եթե ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ, ուրեմն պետք է անթերի խաղ ցուցադրենք: Մենք գիտենք, որ մեր մրցակիցը շատ ուժեղ է, ինչը վկայում է նաև առաջին հանդիպումը: Մենք պետք է վստահ լինենք մեր ուժերին և խաղանք ամբողջ ուժով»,- ասել է ֆուտբոլիստը: