|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆինլանդիայի Վատտա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրապայի առաջնությունը:
98 կգ քաշային կարգում փայլուն արդյունք ցույց տվեց Եվրոպայի կրկնակի, իսկ այժմ արդեն եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեր ըմբիշն այսօր երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հարկ է նշել, որ մեր տաղանդավոր մարզիկը բոլոր մրցամարտերում ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին: Եզրափակիչում մեր հերոսը ոչ մի շանս չտվեց թուրք Չենկ Իլդերիմին` հաղթելով նրան 5:0 հաշվով: