|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիևում գտնվող` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվում է հարցաքննությունից, անգամ` հեռակա կարգով. հայտնում է mk.ru-ն:
Վրաստանի դատախազությունը օրեր առաջ էր հարցաքննություն նշանակել, սակայն Սահակաշվիլին կտրականապես հրաժարվել էր ներկայանալ: Դրանից հետո Սահակաշվիլիին հեռակա կարգով հարցաքննություն առաջարկվեց, ինչին նա հետևյալ կերպ է արձագանքել. «Ես շատ գործեր ունեմ և չեմ կարող ժամանակ վատնել նման հիմարությունների վրա»։ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ խաղալ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խաղերը:
Սահակաշվիլին պետք է հարցաքննվի մի շարք քրեական գործերի շրջանակում, այդ թվում` նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության գործով: