|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի առջև լուռ ակցիա անցկացնելու ձևով յուրօրինակ լակմուսի թուղթ կարող է դառնալ քաղաքական դաշտի համար։ ՀՀ կառավարությունն ասում է, թե պատրաստ է առանց նախապայմանների երկխոսել «Դեմ եմ»-ի հետ (տպավորություն է, թե հայ-թուրքական արձանագրությունների մասին է խոսքը), իսկ ոչ իշխանական ուժերը որոշել են ներկա գտնվել միայն Սահմանադրական դատարանում ընթացող նիստին։
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ 3 ուժերը խնդիր են դրել, որպեսզի իրենց ներկայացուցիչներից հաշվով մարդիկ մասնակցեն «Դեմ եմ»-ի և Ր. Հովհաննիսյանի միջոցառումներին, որպեսզի շատ մարդ չհավաքվի։ Տեսնենք, թե ինչ կստացվի այսօր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։