|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարարը խոսեց Քեսաբում տիրող իրավիճակի ու հայկական համայնքի մասին:
Նա նշեց, որ նախարարությունը խորապես մտահոգված է այնտեղ տիրող իրավիճակով, և Հայաստանի կառավարությունը անում է հնարավորը՝ քեսաբահայությանը օժանդակելու համար:
«Ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Մեր մտահոգությունը բարձրացվել է նաև երկկողմ հարթակում շփումների ժամանակ: Մեր դեսպանությունը հանձնարարականներ է ստացել ու համապատասխան աշխատանքներ է տանում: Քեսաբահայ մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Իսկ նրանք, ովքեր չունեն ազգականներ, ապաստանել են եկեղեցու բակում:
Մեր պատգամավորները հանդիպել են քեսաբահայության հետ, մի երկու ժամից նրանք կվերադառնան Դամասկոս: Նրանց ուղեկցում է Սիրիայում ՀՀ դեսպանը:
Իհարկե, դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները: Եթե նյութական աջակցության կարիք կա, ճիշտ կլինի օգնությունը կազմակերպել Սփյուռքի նախարարության միջոցով: Մենք կշարունակենք բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով հեշտացնել այնտեղ տիրող դժվար իրավիճակը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: