|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ում բնակություն հաստատած` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն Վրաստանը լքելու խորհուրդ է տվել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Այդ մասին նա ասել է «Ռուսթավի 2»-ի եթերում:
Սահակաշվիլին պատմել է, որ անցած տարվա նոյեմբերին, Բրյուսելի նախաձեռնությամբ, կատարել է երկու այց, մեկը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի, մյուսը՝ Բարոզուի մոտ:
«Բարոզուն ինձ ասաց, որ հենց կառավարությունը ձերբակալի ինձ, ոչ ոք իրեն չի համոզի, որ դա Պուտինի կողմից վերահսկվող կառավարություն չէ: Այդ պատճառով դու պետք է հասկանաս՝ ո՞րն է քո դերը... Դու կարող ես մնալ Վրաստանում և հայտնվել բանտում, մենք էլ կլվանանք մեր ձեռքերը, և փաստացի կհանձնենք Վրաստանը Պուտինին»,- պատմել է Սահակաշվիլին: