|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում նախընտրական քարոզարշավի շրջանակներում Քոջաելիում ելույթի ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հայաբնակ Քեսաբի շրջանը ահաբեկիչներից պաշտպանելու համար դուրս եկած օդանավի՝ թուրքական կործանիչների կողմից խոցվելու մասին` հերթական անգամ ցույց տալով, որ ունակ չէ զսպել իր «հույզերը», երբ խոսքը գնում է հայերի մասին:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանն ասել է. «Այսօր սիրիական օդանավը հատել է Թուրքիայի հետ օդային սահմանը: Մեր F-16-ները այն կործանեցին: Ինչո՞ւ: Այսուհետ, եթե մեր հետ օդային սահմանը հատես, մեր ապտակը ծանր կլինի: Ձեր ներկայությամբ շնորհավորում եմ զինված ուժերին, գլխավորապես՝ գլխավոր շտաբի ղեկավարին: Մենք քաղաքականությունը տեղին ենք վարում»: