|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ և պատասխան խաղից առաջ եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:
Հանդիպման 7-րդ րոպեին Գագիկ Պողոսյանն առաջ մղեց իր թիմին: 2-րդ խաղակեսում Արամ Ոսկանյանի սաները ստացան 11 մետրանոց տուգանային հարվածի իրավունք, սակայն Սարգիս Կարապետյանի հարվածից հետո «Փյունիկ»-ի դարպասապահ Գոռ Մանուկյանը ետ մղեց գնդակը:
Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս խաղում երեկ «Բանանց»-ը Կապանում 2:1 հաշվով առավելության հասավ «Գանձասար»-ի նկատմամբ: