|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԿԳ նախարար ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ ԱԺ հաջորդ նիստի ժամանակ կլինի Հայաստանում ու գործող կառավարության կազմում կմասնակցի ԱԺ նիստին: Այսպես արձագանքեց նա այսօր լրագրողների հարցին, թե ի՞նչ է մտածում Աժ ոչ իշխանական ուժերի կողմից հաջորդ քառօրյայի ժամանակ կառավարության հրաժարականը պահանջելու մասին:
«Կլինեմ երկրում եւ կառավարության կազմում կմասնակցեմ ԱԺ համապատասխան աշխատանքներին, մեծ սիրով կլսեմ ու կպատրաստվեմ համապատասխան արձագանքները տալուն»,- նշեց Արմեն Աշոտյանը: