|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այն որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանում այլևս գաղտնիք չէ: Դեռ ամիս առաջ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նա բնակվում է Մերձմոսկվայի էլիտար Բարվիխայում:
Ռուսական Собеседник-ը նոր մանրամասներ է հրաապրակել Յանուկովիչի բնակության վայրի մասին: Տեղեկության համաձայն՝ Մոսկվայում Յանուկովիչը նախ բնակվել է «Ուկրաինա» (այժմ՝ Radisson Royal) հյուրանոցում, ապա տեղափոխվել Բարվիխա:
Նա բնակվում է Վլադիմի Պուտինի հարևանությամբ, վերջինիս Բարվիխայի կալվածքը գտնվում է Յանուկովիչի տնից ընդամենը 1 կմ հեռու: Յանուկովիչի մեկ այլ հայտնի հարևանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրն է՝ Լեյլա Ալիևան: