|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն անդրադարձ է կատարելու Ավետ Տերտերյանի ստեղծագործություններին:
Արվեստի կենտրոնից տեղեկացրեցին, որ մեցցո սոպրանո Աննա Մայիլյանը մարտի 19-ին ներկայացնելու է «Ավետ Տերտերյան. «Ճանապարհ դեպի սիմֆոնիաներ»» խորագրով դասական երաժշտության երեկո: Համերգին մասնակցելու են սոպրանոներ Արմինե Խաչատրյանը և Լուիզա Երեմյանը, դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը, երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:
Ի դեպ, երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում: